ԱԳՆ. Իրականացված արյունալի ակտը ծառայում է տարածաշրջանում լարվածության ավելացմանը

10:44   10 Հունիս 2019    616

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Հայաստանի ԶՈՒ-ի հերթական սադրանքի արդյունքում ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտարարության մեջ նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախօրեին՝ հայկական կողմից իրականացված հերթական արյունալի ակտը ծառայում է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խափանմանը և տարածաշրջանում լարվածության ավելացմանը:

«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման համար ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի և այդ երկրի ղեկավարության վրա», - նշել են ԱԳՆ-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱդրբեջանիԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները