Արհեստական ինտելեկտը կարող է թաղել մեզ ապատեղեկատվության կույտի մեջ

09:25   11 Հունիս 2019    235

New York Times-ը մարդկանց վրա փորձարկել է տեքստային գեներացիայի նորագույն ալգորիթմերը: Դրանք արագորեն բարելավվում են. առավել դժվար է դառնում տարբերել մարդու գրած եւ մեքենայի կազմած տեքստը, գրում է Hightech+-ը:

Առավելագույնը մի քանի տարի անց դա զանգվածային թիրախավորման զենք կդառնա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին շրջանում 2 տպավորիչ ալգորիթմ է ի հայտ եկել, որոնք համադրում են իրական տեքստերը: Դրանցից մեկը GPT-2-ն է, որը ստեղծել են OpenAI-ում եւ անմիջապես գաղտնիացրել:

Սակայն մշակողները մտադիր են բացահայտել բոլոր մանրուքները մոտ ժամանակներս: New York Times թերթը բացահայտել է այդ տեխնոլոգիան եւ դրա վտանգները: Այժմ լրագրողները վստահ են, որ մի քանի տարի անց համացանցը կթաղվի կեղծ տեղեկատվության կույտի մեջ:

Լրագրողները շարունակում են հետազոտությունը սոցցանցերում գրառումների ձեւաչափով: Նրանք ընտրել են, թե ում պետք է քննադատել՝ հանրապետականներին կամ դեմոկրատներին, կամ ներգաղթյալների հոսքն ու առողջապահության գները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները