Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը

09:44   11 Հունիս 2019    270

Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը:

Մտավախություններ են առաջացել, որ կիսանդրին գողացել են Լուքսորի Կարնակ վանքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ երիտասարդ փարավոնի արձանի գլխի հատվածը կվաճառավի ավելի քան 4 մլն ֆունտով:

Սակայն եգպիտացի պաշտոնյաները աճուրդի տանը կոչ են արել ապացուցել, որ արձանը երկրից հանվել է օրինական հիմքերով:

«Մենք կանենք ամեն ինչ այդ աճուրդ-վաճառքը կանխելու համար»,- ասել է Եգիպտոսի հնությունների հարցերով Գերագույն խորհրդի ղեկավարը:

Արձանը, որը 28,5 սմ է եւ ավելի քան 3000 տարեկան, համաձայն Christie's-ի նկարագրման՝ «ուժ եւ հանգստություն է հաղորդում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները