ԱՄՆ-ի Կոնգրեսը 733 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը 2020 թվականին

10:06   11 Հունիս 2019    244

Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում Է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել Էր Վաշինգտոնի վարչակազմը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծում, որը պատրաստել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ, Վաշինգտոնի նահանգից):

Նրա աշխատակազմը հունիսի 10-ին հրապարակել Է այդ օրինագծի տեքստը, որը դարձել Է 2020 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի վարչակազմի բյուջետային պահանջի պատասխանը, որը Կոնգրես Էր հանձնվել մարտի 11-ին:

Սույն նախաձեռնությանը պետք Է հավանություն տան ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, ինչից հետո այն կուղարկվի նախագահի ստորագրմանը: Մարտին Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրել Էր 2020 ֆինանսական տարում պաշտպանության ծախսերն ավելացնել 5 տոկսով՝ մինչեւ 750 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները