Իրանը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությանը»

10:37   11 Հունիս 2019    416

Եվրոպան պետք է դիմակայի ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությանն» Իրանի դեմ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։

Թեհրանի դեմ պատժամիջոցները նա անվանել է ալիք, որը հակասում է բոլոր կողմերի շահերին, իսկ Եվրոպային անգործության մեջ է մեղադրել։

Նա ընդգծել է, որ մեկ տարում ԵՄ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

«Ակնկալում ենք, որ Եվրոպան հպարտություն կցուցաբերի՝ դիմակայելով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը»,-ասել է Ռուհանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուհանի  


Վերնագիրի այլ պիտակները