ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է հայտարարեն, որ միջուկային պատերազմն անընդունելի է. Լավրով

12:35   11 Հունիս 2019    346

ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է բարձրագույն մակարդակով հայտարարությամբ հանդես գան միջուկային հակամարտության անթույլատրելիության վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Ռուսաստանը և ԱՄՆ-ը հանգստացնեն աշխարհը և բարձրագույն մակարդակով հայտարարություն ընդունեն այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթող չի լինի, ուստի այն անընդունելի է և անթույլատրելի»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը երկու անգամ նման հայտարարությամբ են հանդես եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները