Կիմ Չեն Ունի սպանված եղբայրը ԿՀՎ-ի իրազեկիչ Է եղել

13:28   11 Հունիս 2019    91

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվեց Մալայզիայի օդանավակայանում, եղել Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրազեկիչ եւ մի քանի անգամ հանդիպել Է վարչության աշխատակիցների հետ:

«Կապ Է եղել ԱՄՆ-ի հետախուզական գործակալության եւ պարոն Կիմի միջեւ»,- գրում Է թերթը՝ հղում անելով աղբյուրին: Հրատարակության տվյալներով՝ Կիմ Չեն Նամը Մալայզիա Էր մեկնել 2017 թվականի փետրվարին, որպեսզի հանդիպի ԿՀՎ-ից իր շփման անձի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ մի քանի օր անցկացրել Է Լանգքավի առողջարանային կղզում, որտեղ հանդիպել Է կորեա-ամերիկյան ծագմամբ անհայտ մի տղամարդու հետ, ինչի մասին ոստիկանությունը հայտարարել Է Կիմ Չեն Ունի եղբոր սպանության մեջ մեղադրվող կանանց նկատմամբ դատի ժամանակ:

ԱՄՆ-ի մի շարք նախկին պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «պարոն Կիմը, որը բնակվում Էր հիմնականում Չինաստանի Մակաո միջատարածքում, ամենայն հավանականությամբ, շփման մեջ Է եղել այլ երկրների, հատկապես Չինաստանի անվտանգության ծառայությունների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները