Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի, կա 4 զոհ և 49 վիրավոր

14:08   11 Հունիս 2019    91

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդըրմա քաղաքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 49-ը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բանդըրմա-Չանաքքալե մայրուղում: Երեք մարդ մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Վթարի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ ու արտակարգ ծառայությունների աշխատակիցներ:

Հայտնի է, որ տուժածներից 38-ը տեղափոխվել են Բանդըրմայի հիվանդանոց, 8-ը՝ Գյոնեն, 3-ը՝ Էրդեք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները