Սև Ծովի ափին այս տարի կաշխատեն նաև փրկարար աղջիկներ

14:37   11 Հունիս 2019    141

Այս տարի Սև Ծովի ափին հանգստացողների անվտանգությունը կապահովեն նաև աղջիկ փրկարարներ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ալիք մեդիան»-ին, իգական սեռի ներկայացուցիչներին ընթացիկ ամառային սեզոնին առաջին անգամ հնարավորություն կտրվի դառնալ ծովային փրկարար:

Interpessnews գործակալության հետ զրույցում ծովային ակադեմիայի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Մեգի Փարտենաձեն ասել է, որ այս տարվա ծովային սեզոնի համար որպես փրկարար աշխատելու ցանկություն է հայտնել 9 աղջիկ:

Նրա խոսքերով՝ վերապատրաստման հատուկ դասընթացից հետո աղջիկներին հնարավորություն կտրվի որպես փրկարար սեզոնային աշխատանք ձեռք բերել երկարաժամկետ համագործակցության հեռանկարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սև-Ծովի  


Վերնագիրի այլ պիտակները