Պեսկովը հերքել է, թե Գոլունովի գործը կարող է փակվել մինչև Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը

14:44   11 Հունիս 2019    91

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե որոշում կա փակել լրագրող Իվան Գոլունովի գործը մինչև ամռանը նախատեսված` Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես կարող եմ հերքել դա: Նման որոշում չկա և չի կարող լինել»,- ասել է նա:

Ավելի վաղ Նիկուլինի դատարանը Գոլունովին տնային կալանքի է դատապարտել մինչև օգոստոսի 7-ը: Նա մեղադրվում էր թմրանյութեր գնելու և այնուհետև վաճառելու մեջ: Թմրանյութերը հայտնաբերվել են նրա տանը:

Լրագրողը դատարանում հայտարարել է, որ երբեք չի օգտագործել թմրանյութ, իսկ քրեական հետապնդումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները