ԱՄՆ-ի մայրաքաղաքում հայտարարվել է Ադրբեջանի ազգային օր

15:36   11 Հունիս 2019    280

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բուզերը հայտարարություն է ստորագրել՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 101-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ հայտարարության մեջ նշվում է, որ 1918 թ. մայիսի 28-ին մահմեդական Արևելքում ստեղծվել է առաջին աշխարհիկ խորհրդարանական հանրապետությունը՝ ԱԴՀ-ն, որը ճանաչվել է աշխարհի մյուս ժողովրդավարական պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից:

Հայտարարությունում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը համագործակցում է Վաշինգտոնի հետ և ավանդ է ներդնում ՝ քաղաքի կրթական համակարգի և մշակութային բազմազանության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները