Աֆղանստանում «Թալիբանի» բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել

15:44   11 Հունիս 2019    82

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Tolo News»-ին, Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել:

Ըստ գործակալության՝ առնվազն 34 մարդ ազատ է արձակվել երկրի հյուսիս-արևելյան Բաղլան Գավառի բանտից: Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ ազատ արձակվածների շարքում կա 7 ոստիկան, 7 զինծառայող, ազգային անվտանգության տնօրինության 3 աշխատակից և 17 խաղաղ բնակիչ:

Նշվում է, որ ևս 13 մարդ ազատ է արձակվել Քունդուզ նահանգում գտնվող թալիբների բանտից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները