Մոլդովայի դեմոկրատները գաղտնի գործարք են առաջարկել ՌԴ-ին

15:53   11 Հունիս 2019    109

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի առաջարկ է արել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Կոզակը պատմել է Коммерсантъ-ին:

Հանդիպումը կայացել է հունիսի 3-ին: Մոլդովացի պաշտոնյան Կոզակին ծրար է փոխանցել, որում եղել են այն պայմանները, որոնց դեպքում դեմոկրատները համաձայն էեն կոալիցիա կազմել սոցիալիստների հետ:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդն առաջարկել է կտրուկ փոխել երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը և ռուսամետ ուղղություն որդեգրել, իսկ Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը, ըստ առաջարկի, պետք տեղի ունենա Մոլդովայի դաշնայնացման հիման վրա:

Կոզակը պատմել է, որ այդ առաջարկները զարմացրել ե ՌԴ-ին, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը հակառուսական տրամադրություններ ունի:

Մոսկվան Մոլդովայի նախագահին և Սոցիալիստների կուսակցությանը խորհուրդ է տվել չհամաձայնել որևէ գաղտնի գործարքի` անկախ այն բանից` ով է դրանք առաջարկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները