Ճապոնիայում հատուկ իրավունքներ կհայտնվեն տարեց վարորդների համար. Nikkei

17:15   11 Հունիս 2019    181

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր Էլեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Nikkei թերթը:

Այդ միջոցներն իշխանություններն անհրաժեշտ են համարում տարեց մարդկանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների աճած թվի պատճառով:

Նրանցից շատերը շփոթում են ոտնակները կամ ուշ են արձագանքում իրենց շուրջը ճանապարհային իրադրության փոփոխությանը: Սկզբնապես նման թույլատրագրերը պլանավորվում Է տալ կամավոր կարգով՝ սովորական իրավունքների փոխարեն:

Այդ փաստաթղթերի պարտադիր կիրառումն, ամենայն հավանականությամբ, հնարավոր կդառնա սոսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ավտոմատ արգելաման տեխնոլոգիաների ավելի լայն տարածումից եւ դրանց Էժանացումից հետո: Անցյալ տարի վարորդական իրավունքներից կամավոր հրաժարվել Է 65-ից բարձր տարիքի շուրջ 400 հազար ճապոնացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները