Ոչ թե անցումային, այլ լիարժեք նախագահ եմ․ Տոկաեւ

17:43   11 Հունիս 2019    155

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ինքը ոչ թե անցումային, այլ լիարժեք նախագահ է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ընդունված կարծիքի համաձայն, Տոկաեւին, Նազարբաեւի հրաժարականից հետո, ընդունում էին, որպեսզի անցումային նախագահ՝ իշխանության փոխանցման «օպերացիայում»։

«Ես դեմ եմ անցումային կամ տարանցիկ տերմինին։ Ես երբ հարցազրույց էի տալիս ռուսական հեռուստատեսությանը մի քիչ թրոլլինգ արեցի ասելով՝ տարանցում ղազախական ձեւով։

Սակայն ես հիմա ասում եմ, որ ես լիարժեք նախագահ եմ, ոչ թե տարանցիկ ուղեւոր կամ անցումային նախագահ։ Եկեք վերջ տանք այդ տերմիններին։ Ընտրությունները տեղի ունեցան, նախագահը ընտրվեց»,- մասնավորապես ասել է Տոկաեւը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները