Օդեսայում զբոսաշրջիկներին արգելել են լողալ ջրիմուռների պատճառով

17:49   11 Հունիս 2019    181

Մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ Սև ծովում`Օդեսայի հարակից հատվածներում, հայտնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Օդեսայի լողափերում անոմալ շատ ջրիմուռներ են հայտնվել:

Ջրում նման քանակությամբ ջրիմուռների առկայությունը կարող է հանգեցնել վնասական նյութերի և միկրոկենսաբանական օրգանիզմների առկայության:

Ջրիմուռների առատությունից ջուրը ստացել է կանաչ գույն:

Օդեսայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը կարծում է, որ այս ամենը կարող է կապված լինել հունիսի 8-ին և 9-ին տեղացած հորդառատ անձրևների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օդեսա  


Վերնագիրի այլ պիտակները