Մինչև 20 000 եվրո. Մոնտենեգրոն խոշոր տուգանքներ է սահմանել պետական խորհրդանիշերի անարգանքի համար

19:47   11 Հունիս 2019    118

Մոնտենեգրոյի խորհրդարանն ընդունել է պետական խորհրդանիշերի՝ զինանշանի, դրոշի և օրհներգի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որով խորհրդանիշերի նկատմամբ անարգանքի համար մինչև 20 000 եվրոյի տուգանք է սահմանվում:

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 43 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենքի համաձայն՝ իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի 1000-20 000, պաշտոնատար կամ ֆիզիկական անձանց համար՝ 300-2000, անհատ ձեռներեցների համար՝ 300-6000 եվրո:

Զինանշանի ու դրոշի օգտագործումը գեղարվեստական ստեղծագործության մեջ, դասավանդման կամ դաստիարակչական աշխատանքներում կպատժվի այն դեպքում, երբ դա խախտում է հանրային բարոյական նորմերը, վնասում Մոնտենեգրոյի հեղինակությանն ու արժանապատվությանը:

Տուգանք կսահմանվի զինանշանի կամ դրոշի վրա փոփոխություններ կամ հավելումներ անելու, դրանք որպես առևտրային նշան օգտագործելու, դրոշը գորգի կամ վարագույրի փոխարեն օգտագործելու դեպքում: Խախտում կհամարվի նաև օրհներգի մեղեդու կամ տեքստի փոփոխությունը, ինչպես նաև այն Մոնտենեգրոն անարգելու նպատակով խեղաթյուրելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները