Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով եւ կախել «սիրային կողպեքներ»

18:25   11 Հունիս 2019    137

Իտալիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը նորացրել եւ ընդլայնել Է զբոսաշրջիկների համար սահմանված արգելքների ցուցակը, ընդ որում նորմաների մի մասը թվագրված Է 1947 թվականով:

Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները տղամարդկանց արգելել են հանրության մեջ քայլել մերկ իրանով, ինչպես նաեւ «սիրային կողպեքներ» կախել կամուրջների բազրիքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի դրանից, այժմ չի կարելի աղտոտող ուտելիք գործածել հանրաճանաչ տուրիստական տեսարաժան վայրերի մոտ՝ ինչպիսին Է, օրինակ՝ Տրեւի շատրվանը:

Որոշ խոշորագույն տուրիստական օբյեկտների, օրինակ՝ Վատիկանի թանգարանի կամ Կոլիզեյի հերթերում տեղերի վաճառքն այժմ օրենքից դուրս Է:

Հռոմի իշխանությունները խիստ տուգանքներով են սպառնում նրանց, ում կբռնեն քաղաքային շատրվաններում լողանալիս: Իսկ Իսպանական սանդուղքում այժմ աստիճաններին չի կարելի քսվել ճամպրուկների անիվներով. դրանք զբոսաշրջիկներն ստիպված կլինեն կրել:

Այդ նորմաների խախտման համար սպառնում են մինչեւ 450 եվրո տուգանքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները