Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական Է տվել

18:44   11 Հունիս 2019    114

Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում Է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:

«Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեցին՝ կլինեմ ես արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի: Իշխանությունը փոխվել Է»,-նշել Է Կյորսգորը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքական գործիչը վերընտրվել Է վերջին ընտրություններում եւ կշարունակի աշխատել Դանիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի կազմում, որի մանդատների թիվը 37-ից նվազել Է մինչեւ 16:

Կյորսգորի պաշտոնաթողությունն սպասելի Էր. Ֆոլկետինգի նոր խոսնակ կդառնա առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը:

Հունիսի 5-ի ընտրություններում ձախ կուսակցություններն ստացել են 91 մանդատ, իսկ աջ կենտրոնամետները՝ 75: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջին տեղն Է գրավել ձայների 25,9 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում Լիբերալ կուսակցությունն Է՝ 23,4 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները