Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը շարունակի սրել առեւտրային հարաբերությունները

20:02   11 Հունիս 2019    100

Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը շարունակի սրել առեւտրային հարաբերությունները:

Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, ապա հավելյալ մաքսատուրքեր կսահմանվեն չինական ապրանքների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին չի հաստատել Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման հնարավորությունը՝ հայտարարելով, որ համապատասխան տեղեկությունն իր ժամանակին կհրապարակվի նախարարության կայքում:

«Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ սկսել, սակայն մենք չենք վախենում դրանից: Չինաստանը բաց է թողնում բանակցությունների համար դուռը: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է սրել առեւտրային հարաբերությունները, ապա մենք վճռական կարձագանքենք եւ կպայքարենք մինչեւ վերջ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները