ՉԼ-ի եզրափակիչն ընդհատած մոդելի էջն Ինստագրամում վերականգնվել է

20:13   11 Հունիս 2019    100

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» (0։2) հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած ամերիկացի դերասանուհի եւ մոդել Կինսկի Վոլանսկու էջը Ինստագրամում վերականգնվել է։ Նրա հետեւորդների թիվն արդեն գերազանցում է 3 միլիոնը։ Հայտնի միջադեպից առաջ մոտ 300 հազար էր։

Մի քանի օր Վոլանսկու էջը Ինստագրամում արգելափակված էր կամ կոտրած հաքերների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա գործողությունը եզրափակիչ հանդիպման ժամանակ գնահատվում է 4 միլիոն դոլարի արժողության գովազդային արշավին համարժեք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները