Ինչ է նվիրել արքայազն Հարին Մեգանին որդու ծննդյան առիթով

20:44   11 Հունիս 2019    103

Մեկ ամիս առաջ Մեգան Մարքլը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, բայց միայն հիմա է հայտնի դարձել, թե ինչ է նվիրել նրան այդ առիթով արքայազն Հարին։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Մեգանի մատին նոր թանկարժեք մատանի է նկատվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մատանին Մեգանը նվեր է ստացել Հարիից որդու ծննդյան կապակցությամբ։ Փորձագետների կարծիքով՝ նոր զարդը, այսպես կոչված, «eternity ring» է՝ ադամանդե հետագծով մատանի։

Նմանատիպ նվեր ստացել էր նաև Քեյթ Միդլթոնը արքայազն Ուիլյամից որդու՝ Ջորջի ծննդյան կապակցությամբ։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները