Թրամփը «գեղեցիկ և ջերմ» նամակ է ստացել Կիմ Չեն Ընից

09:09   12 Հունիս 2019    92

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «գեղեցիկ և ջերմ» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, սակայն դեռ պատրաստ չէ հանդիպել նրա հետ, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է մինչ հերթական հանդիպումը երկու կողմերի բանակցություններում առաջընթացի հասնել:

«Նամակը, որը նա ուղարկել է, հիանալի էր»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները