Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարի հետ

21:28   11 Հունիս 2019    134

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հանդիպել է Բաքվում գտնվող՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով խորհրդարանին:

Նշվել է, որ հյուրը մասնակցելու է տարածաշրջանային անվտանգությանը և համագործակցությանը նվիրված խորհրդարանական խորհրդաժողովին, որը կայանալու է Բաքվում՝ Միլլի Մեջլիսի կազմակերպչական աջակցությամբ:

Միջոցառման նպատակն է ստեղծել Երկխոսության և համագործակցության Բաքվի հարթակ, որը ներառելու է ադրբեջանցի, գերմանացի և թուրք պատգամավորներ: Խորհրդաժողովի շրջանակներում քննարկվելու են անվտանգության համար սպառնալիք ստեղծող գործոնների կանխման ուղիները, ինչպես նաև համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵԱՀԿ-ԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները