Գիտնականները բացահայտել են Լուսնի հակառակ կողմի գաղտնիքը

09:48   12 Հունիս 2019    211

Հարավային բեւեռ-Էյտկենխառնարանի մակերեւույթի խորքում գիտնականները անոմալ գոտի են հայտնաբերել, որն առաջանում է ծանր մետաղի կուտակման արդյունքում, որն էլ ազգում է Լուսնի գրավիտացիոն դաշտի վրա, հաղորդում է Live Science-ը:

Առեղծվածային օբյեկտի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters ամսագրում, տվյալ անոմալիան առաջացել է աստերոիդի մնացորդների հետեւանքով: Դրա արդյունքում 4 մլրդ տարի առաջ առաջացել է Հարավային բեւեռ-Էյտկեն խառնարանը:

Բոլոր հետազոտողները միաձայն ասում են, որ խոսքն անհավանական խոշոր օբյեկտի մասին է, որի զանգվածը կազմում է գրեթե 2,18 կվինտիլիոն կգ: «Պատկերացրեք, որ վերցնում ենք մետաղի կույտ՝ 5 անգամ ավել հավայան կղզիներից, եւ թաղում հողի տակ: Հենց այդ չափի է այն, ինչ մենք հայտնաբերեցինք»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Պիտեր Ջեյմսը:

Ջեյմսն ու իր գործընկերները տվյալ բացահայտումն արել են՝ համեմատել Լուսնի տոպոգրաֆիկ քարտեզը ՆԱՍԱ-ի հետազոտության տվյալների հետ: Նոր հետազոտության շրջանակում գիտնականները հարվածի իմիտացիա են ստեղծել, որպեսզի ապացուցեն, որ այդ կուտակումները կարող են ծանր երկաթանիկելային աստերոիդի մնացորդ լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները