Նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

10:11   12 Հունիս 2019    335

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Hayatsk.info- ն` վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Ռուսաստանի ողջ ժողովուրդներին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Ադրբեջանին ու Ռուսաստանին ավանդաբար կապում են բարեկամության, բարիդրացիության և համագործակցության սերտ հարաբերությունները: Ուրախալի է, որ մեր ժողովուրդների կամքն արտահայտող այդ հարաբերությունները այժմ ունեն ռազմավարական գործընկերության բնույթ: Մեր երկրների՝ լայն շրջանակով փոխհարաբերությունները հատուկ գոհունակություն են առաջացնում:

Համոզված եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համապարփակ և բազմակողմ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարօրություն», - ասվում է պետության ղեկավարի շնորհավորանքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները