Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում

10:45   12 Հունիս 2019    128

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Sankei թերթը:

Հրատարակության տեղեկություններով՝ զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին: Դրանց նաեւ մասնակցում են ճապոնական «Մուրասամե» եւ «Ակեբոնո» Էսկադրային ականակիրները:

Հրատարակությունը նշում Է, որ զինավարժանքները նաեւ իրենց առջեւ դնում են Չինաստանի դիմադարձման խնդիր, որը Հարավչինական ծովում զբաղվում Է տարածքների ակտիվ յուրացմամբ՝ վեճերի մեջ ներքաշված լինելով Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները