Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել ՌԴ-ի հետ. Մակրոն

11:12   12 Հունիս 2019    315

Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մակրոնը նշել Է, որ Ռուսաստանը պետք Է «ջանքեր գործադրի» Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու համար: Եվրոպան, իր հերթին, պետք Է «վստահության ու անվտանգության նոր կանոններ» հաստատի Ռուսաստանի հետ» եւ «չհամաձայնի բացառապես ՆԱՏՕ-ի հետ»:

Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ կողմերի միջեւ պետք Է շարունակվի «ռազմավարական բանավեճը»: Դրա համար Մակրոնը պատրաստ Է «տեւական ու հագեցած զրույց» վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացահայտել առաջիկա բանակցությունների մանրամասները: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին ճապոնական Օսակայում տեղի Է ունենալու G20-ի գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները