Հնդկաստանում նախազգուշացրել են «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու մասին

12:17   12 Հունիս 2019    190

Հնդկաստանի Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու կապակցությամբ զբոսաշրջիկներին հանձնարարել Է հրաժարվել երկրի արեւմուտքի մի քանի շրջաններ այցելելուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Business Standard տեղական թերթը:

«Ես խնդրում եմ զբոսաշրջիկներին, որոնք այցելել են Հուջարաթ եւ ուղեւորվում են Դվարկու, Սոմնաթ, Սասան եւ Կաչ, հունիսի 12-ի ցերեկը տեղափոխվել ավելի անվտանգ շրջաններ, որպեսզի չտուժեն ցիկլոնից»,-հայտարարել Է նախարարը՝ ելույթ ունենալով մոտեցող ցիկլոնին նվիրված մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ցիկլոնի հայտնվելուց առաջ իշխանությունները մտադիր են տարհանել ափամերձ շրջանների շուրջ 300 հազար բնակիչների: Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտն, իր հերթին, տեղեկացնում Է, որ «Վայյու»-ն ձեւավորվել Է Արաբական ծովում եւ սրընթաց շարժվում Է երկրի արեւմտյան ափ:

Քամու արագությունը հասնում Է ժամում 135 կիլոմետրի: Ցիկլոնն իր հետ կբերի առատ անձրեւներ, ինչի կապակցությամբ ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ Հուջարաթի ու հարեւան նահանգների արտակարգ ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները