Զարիֆը՝ ամերիկացիներին. «Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ»

12:37   12 Հունիս 2019    242

Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական պատերազմի մասին։

«Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի նախագահի հետ, ով մեր դեմ տնտեսական պատերազմ է վարում։ Մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ։ Երբեք չենք ընդունի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող միակողմանի պատերազմը, որովհետև պատերազմին պատասխանելը, նշանակում է նոր պետարազմի սկսում»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զարիֆը նաև քննադատել է այն արաբական երկրներին, որոնք շարունակում են համագործակցել Վաշինգտոնի հետ։ Ըստ նրա՝ դրանով, նրանք մեծ սխալ են գործում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները