Ադրբեջանը շահագրգռված է առևտրային-տարանցիկ ներուժի ընդլայնման մեջ. Իլհամ Ալիև

12:00   12 Հունիս 2019    290

Ադրբեջանը շահագրգռված է իր տրանսպորտային և տարանցիկ հնարավորությունների ուժեղացման մեջ, նշվում է՝ Բաքվում Տեղեկատվական տեխնոլոգիաների 18-րդ ցուցահանդես-համաժողովի մասնակիցներին նախագահ Իլհամ Ալիևի հղած ողջույնում։

«Ադրբեջանը գտնվում է հյուսիսը հարավի և արևելքը արևմուտքի հետ միացնող առևտրական ճանապարհների հատման կետում։ Հետևաբար մենք շահագրգռված ենք տրանսպորտային և տարանցիկ ոլորտներում մեր հնարավորությունների ուժեղացման մեջ»,- նշվում է ուղերձում, որը ընթերցել է վարչապետ Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պետության ղեկավարը ընդգծել է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարել այդ ոլորտում։

«Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս նաև ՏՀՏ-ի զարգացմանը, երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով իրականացվում են լուրջ բարեփոխումներ և այդ ոլորտում համաշխարհային առաջատար փորձի կիրառում»,- նշել է Ի.Ալիևը։

Պետության ղեկավարը ուղերձում ընդգծել է, որ երկրի մաքսային համակարգի կատարելագործման նպատակով մեծ աշխատանք է կատարվում։

«Լուրջ միջոցներ են կիրառվում մաքսային ընթացակարգերի, բիզնես-գործընթացների նկատմամբ վերահսկողության, այդ ոլորտում թափանցիկության ապահովման նպատակով։Հատուկ նշանակություն է տրվում՝ մաքսային մարմինների աշխատանքում թվաային առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը»,- նշվում է ուղերձում։

Ի.Ալիևը նշել է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ հանրապետության ակտիվ համագործակցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները