Բրիտանացին վիճակախաղով 156 մլն դոլար է շահել

13:43   12 Հունիս 2019    267

Մեծ Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով 123 մլն ֆունտ ստեռլինգ (156 մլն դոլար) գումար է շահել` դառնալով երկրում երրորդ հաջողակը, ում բախտ է վիճակվում նման խոշոր գումարի տիրանալ:

Այս մասին հայտնում է Mirror-ը` մեջբերելով վիճակախաղի աշխատակից Էնդի Կարտերին: «Մի շատ հաջողակ անձնավորություն շահել է 123 մլն դոլար»,- ասել է Կարտերը և տեղեկացրել, որ բրիտանացին կարողացել է գուշակել 5 հիմնական թվերն ու երկու երջանիկ աստղերը:

Հավելենք, որ ակամա միլիոնատեր դարձած անձնավորությունը տոմսը գնել էր 2,5 եվրոյով: Վիճակախաղին մասնակցում է շուրջ 200 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները