Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

13:28   12 Հունիս 2019    299

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ և վերականգնի հարաբերությունների ներդաշնակությունը:

Մասնավորապես, ինքն անձամբ է մոտակա շաբաթների ընթացքում պլանավորում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Եվրոպան, որին ես հավատում եմ, պետք է Ռուսաստանի հետ կառուցի վստահության և անվտանգության նոր կանոններ ու չպետք է միայն համաձայնվի ՆԱՏՕ-ի հետ: Հարաբերությունները պետք է կառուցվեն միայն Եվրոպայի և Ռուաստանի միջև, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում ես կրկին երկար, հագեցած զրույց կունենամ Պուտինի հետ` որպես Ֆրանսիայի նախագահ և որպես G7-ի անդամ»,- ասել է Մակրոնը:

Այլ մանրամասներ Ֆրանսիայի առաջնորդը չի հայտնել: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին Օսակայում տեղի կունենա «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները