Իրանի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Շմիդը ուղեւորվել Է Թեհրան եւ Պարսից ծոցի երկրներ

14:57   12 Հունիս 2019    298

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 12-ին պաշտոնական այցով ուղեւորվել Է Իրան եւ Պարսից ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Օման եւ Կատար՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: Շմիդն իրանական միջուկային ծրագրի գծով ԵՄ-ի քաղաքական տնօրենն Է եւ գլխավոր բանակցորդը:

«ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը պաշտոնական այցով ուղեւորվել Է Պարսից ծոցի երկրներ: Սկզբում նա կայցելի ԱՄԷ, այնուհետեւ՝ Օման, Կատար եւ Իրան: Այցը տեղի Է ունենում տարածաշրջանում լարվածության նոր սրման պայմաններում եւ ապաԷսկալացման ու երկխոսության առաջմղման կոչելու եւս մեկ հնարավորություն կդառնա ԵՄ-ի համար»,-ասված Է փաստաթղթում:

Կոսյանչիչը նշել Է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերի հիմնական մասը կդառնա «Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման քննարկումը, որը մնում Է համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության եւ միջուկային չտարածման ռեժիմի հանգուցային բաղադրիչը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները