Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի

15:11   12 Հունիս 2019    208

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո հունիսի 15-ին առաջին պատարագը կմատուցվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է France 24-ը:

Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Դրան կմասնակցի ընդամենը 20 մարդ՝ ներառյալ տաճարի հոգևոր ծառայողները: Արարողությունն ուղիղ միացմամբ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան մասնակցել դրան:

«Պատարագը կմատուցվի տաճարի մատուռում՝ սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ»,- ասել են թեմից:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը կվերականգնվի 5 տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները