Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին

15:19   12 Հունիս 2019    373

Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Գաբալայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան:

Նրա խոսքով` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր:

«Մենք հանդիպման ընթացքում հաստատել ենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,-հավելել է նա:

Ըստ Իզորիայի` Գաբալայում կայացած հանդիպումը կարևոր էր «իրենց ժողովուրդների անվտանգության ապահովման» տեսանկյունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Վրաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները