Մասքը Tesla-ի ռեկորդային վաճառքներ Է կանխատեսել

15:26   12 Հունիս 2019    208

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության եւ վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Forbes հրատարակությունը: «Մենք պահանջարկի հետ կապված խնդիր չունենք:

Ընդհանրապես չունենք: Վաճառքները գերազանցել են արտադրությունը, եւ արտադրությունը լավ Է ընթանում: Իրականում մեր գործերը լավ են եւ միանգամայն կարող ենք բոլոր առումներով հավակնել ռեկորդային եռամսյակի: Նույնիսկ եթե՝ ոչ, ապա մենք դրան շատ մոտ կլինենք»,-հրատարակությունը մեջբերում Է Մասքի խոսքը, որով նա հանդես Է եկել բաժնետերերի հետ հանդիպմանը:

Այս կանխատեսումները հնչել են առաջին եռամսյակի արդյունքներով ավելի քան 700 միլիոն դոլար վնասների ֆոնին՝ կապված մի շարք մոդելների պահանջարկը բավարարելու ընկերության անընդունակության հետ: 2018 թվականի վերջին Tesla-ն 90 հազար ավտոմեքենայի արտադրության ռեկորդ Է սահմանել:

Ավելի վաղ ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ երրորդ եռամսյակում շահութաբերությանը վերադառնալու պլաններ են հնչեցվել հունվար-մարտ ամիսներին գրանցված խոշոր վնասից հետո: Առաջին եռամյակում զուտ վնասը կազմել Էր 702,1 մլն դոլար: Ընկերությունն առաջվա պես պլանավորում Է 2019 թվականին մատակարարել 360 հազարից մինչեւ 400 հազար ավտոմեքենա: Առաջին եռամսյակում մատակարարվել Է ընդամենը 63 հազար ավտոմեքենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները