Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը

16:14   12 Հունիս 2019    253

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 12-ին ծրագրային ճառով հանդես գալով Լոնդոնում, քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին: Հանրային ելույթն առաջինն է դարձել որպես թորիների առաջնորդի պաշտոնի թեկնածու նրա առաջադրվելու պահից։

«Երեք տարուց եւ Brexit-ի իրագործման բաց թողնված երկու վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք ԵՄ-ն լքել հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը, որը թորիների առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինելու հավակնորդների մրցարշավի ֆավորիտն է, հաշվի առնելով, որ պահպանողականները կառավարող կուսակցություն են:

«Եկել է այս երկիրը եւ այս հասարակությունը միավորելու ժամանակը»,-ասել է Ջոնսոնը եւ ընդգծել, որ դա հնարավոր Է միայն Եվրամիությունից դուրս գալով:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը պետք է հայտնի դառնա մինչեւ հուլիսի վերջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները