Մոսկվայում երթը լուսաբանելիս ձերբակալվել է Газета.ру-ի թղթակիցը

16:35   12 Հունիս 2019    226

Газета.ру պարբերականի թղթակից Պավել Վորոնկովը ձերբակալվել է Մոսկվայում չթույլատրված ակցիան լուսաբանելիս. հայտնում է պարբերականը:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 200 մարդ:

Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները