Եվրահանձնաժողովը եվրոպական բիզնեսին խորհուրդ Է տվել պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին

16:46   12 Հունիս 2019    273

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) երկրների կառավարություններին եւ եվրոպական գործարարությանը խորհուրդ Է տվել օգտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործում մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրին տրված հետաձգումից եւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ հունիսի 12-ին տարածված հայտարարության մեջ:

«Համաձայնագրի բացակայության սցենարը մնում Է հնարավոր արդյունք, ուստի Եվրահանձնաժողովը բոլոր խաղորդներին ակտիվորեն կոչ Է անում օգտվելու հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ժամանակից՝ երաշխավորելու համար, որ իրենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու այդ սցենարին նախապատրաստվելու համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները