ԵԱՀԿ-ի հիմնական խնդիրն է՝ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով. Ծերեթելի

15:02   12 Հունիս 2019    300

«ԵԱՀԿ-ը խրախուսում է անդամ երկրների միջև համագործակցությունը:

Մենք ունենք 47 անդամ պետություններ, դրանցից մի քանիսի միջև հակամարտություն կա: Հիմնական խնդիրն է՝ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր Բաքվում ընթացող՝ «Բաքվի՝ երկխոսության և համագործակցության խորհրդարանական վեհաժողով» և «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խորհրդարանական խորհրդաժողով» հիմնադիր համաժողովում հայտարարել է՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին:

Նա ասել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները դանդաղեցնում են տնտեսական զարգացումը, խոչընդոտում են ազգերի համար ավելի լավ ապագայի ստեղծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ծերեթելի  


Վերնագիրի այլ պիտակները