Ալաբամա նահանգում պեդոֆիլ-բանտարկյալների համար քիմիական ամորձատում է մտցվել

17:07   12 Հունիս 2019    226

Ալաբամա նահանգում պեդոֆիլ-բանտարկյալների համար, որոնք ցանկանում են պայմանականորեն ժամկետից շուտ ազատվել, քիմիական ամորձատում է մտցվել, հաղորդում էHayatsk.info-ն, հունիսի 11-ին:

Օրենքի համաձայն, 13 տարեկանից ցածր երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառած տղամարդիկ ստիպված կլինեն պայմանական ազատ արձակումից առաջ մեկ ամսվա ընթացքում քիմիական բուժման կուրս անցնել: Ընդ որում, նրանք պետք է վճարեն իրենց բուժման ծախսերը:

Քիմիական ամորձատումը թեստոստերոնի արտադրությունն արգելափակող դեղամիջոցի ներարկում է:

Օրենքի հակառակորդներն այն դաժան են համարել, սակայն Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հայտարարել է, որ երեխաներին բռնաբարելն անհամեմատ ավելի անմարդկային է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալաբամա  


Վերնագիրի այլ պիտակները