Մեքսիկայում լրագրողուհու են սպանել. Milenio

18:49   12 Հունիս 2019    151

Մեքսիկայի հարավ արեւելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում հունիսի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան) լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել Է իր տան մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Milenio թերթը:

Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է զինված երկու տղամարդ, որոնց առայժմ չի հաջողվել բռնել: Իշխանությունները ձեռնամուխ են եղել սպանության հետաքննությանը: Հանցագործների հնարավոր շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Սարաբիան վերջին մի քանի տարիներին աշխատում Էր Tabasco Hoy տարածաշրջանային թերթում:

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից Մեքսիկայում սպանվել են ԶԼՄ-ների 145-ից ավելի աշխատակիցներ: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2018 թվականին լատինամերիկյան այդ երկրում բռնության զոհ են դարձել ինը լրագրողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները