Կիմ Չեն Ընի եղբայրը եղել է ամերիկյան հատուկ ծառայության լրտես

19:56   12 Հունիս 2019    178

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ 2017 թվականին սպանված Կիմ Չեն Նամը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրն էր, եղել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ հաղորդման, երկու տարի առաջ Կիմ Չեն Նամը պետք է հանդիպեր Մալայզիայում ԿՀՎ կոնտակտային անձի հետ։ Պարբերականի իրազեկ աղբյուրը հաղորդել է, որ «Ամերիկյան հետախուզական գործակալության եւ պարոն Կիմի միջեւ կապ է եղել»։

Հանդիպումը պետք է տեղի ունենար Լանգկավի կղզում։ Ամերիկյան պարբերականը չի բացառել, որ Կիմ Չեն Նամը կարող էր գործակցել նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները