Եգիպտոսում 32 մարդ ցմահ բանտարկության Է դատապարտվել նախագահի սպանության փորձի համար

17:46   12 Հունիս 2019    397

Եգիպտոսի դատարանը հունիսի 12-ին 32 մեղադրյալների ցմահ բանտարկության Է դատապարտել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայիֆի սպանության կազմակերպման փորձի գործով, ինչպես նաեւ մի շարք ահաբեկչական գրոհների համար, որոնց տարբեր տարիների զոհ են դարձել եգիպտացի մի քանի դատավորներ եւ ՆԳ նախարարության աշխատակիցներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Յոում7» լրատվական պորտալը:

Ընդամենը դատվել Է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի: Ամբաստանյալներից երկուսն արդարացվել են:

Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը ռազմական տրիբունալ Է հանձնել «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման (որը համարվում Է ԻՊ-ի ճյուղավորումը) 292 անդամների գործերը: Դատախազությունը հետաքննել Է 2015 թվականի նախագահ Աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման առնվազն երկու դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները