Զելենսկին հանդիպում կանցկացնի Մերկելի եւ Շտայնմայերի հետ

17:54   12 Հունիս 2019    246

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է առաջիկա օրերի միջոցառումների ցուցակում, որը հունիսի 12-ին տարածել Է Գերմանիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Բելվյու պալատ (նախագահի նստավայրը): Բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,-ասված Է միջոցառումների պլանում: Թեմաները, որոնք կողմերը պլանավորում են արծարծել երկխոսության ընթացքում, չեն նշվում:

Ծրագրված են նաեւ Զելենսկու բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները