Բորիս Ջոնսոնը սկսել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը

20:04   12 Հունիս 2019    120

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը սկսել է Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը:

Չորեքշաբթի Լոնդոնում հանդես գալով ծրագրային ելույթով, քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեք տարի անց եւ երկու բաց թողնված վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից»,-ասել է Ջոնսոնը, ով Թերեզա Մեյին փոխարինողների հավակնորդների մրցավազքի ֆավորիտներից է, հաշվի առնելով, որ պահպանողականները իշխող կուսակցություն են:

«Ժամանակն է միավորել այս երկիրը եւ հասարակությունը», - ասել է Ջոնսոնը եւ ընդգծել, որ դա հնավաոր է միայն ԵՄ-ից դուրս գալու դեպքում:

ԱԳ նախկին նախարարն ընդգծել է, որ Brexit-ն առանց գործարքի նրա նախընտրելի տարբերակը չէ, սակայն շեշտել է, որ հարկավոր է պատրաստ լինել իրադարձությունների նման զարգացմանը:

«Ժամանակն է դադարեցնել մեզ թուլացնող այդ անորոշությունը, վերջ դնել կասկածներին եւ պառակտմանը՝ դրանց հակադրելով հստակությունը եւ վճռականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները