Մոսկվայում բողոքի երթի ժամանակ բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին

20:23   12 Հունիս 2019    198

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օրերս հաջակցություն կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման է ենթարկվել քաղաքական և հասարակական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին:

Հիշեցնենք, որ բողոքի երթը սկսվել էր տեղի ժամանակով կեսօրին մոտ: Վերջին տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 400-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երթի մասնակցիներին բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները