Հնդկաստանը մտադիր է տիեզերանավ ուղարկել Լուսին

21:05   12 Հունիս 2019    166

Հնդկաստանը մտադիր է տիեզերանավ ներկայացնել, որը հուլիսին կուղարկվի Լուսին:

Հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա աշխարհում 4-րդ պետությունը, որն առաքելություն է ուղարկել Լուսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Chandrayaan-2 տիեզերանավը կազմված է ուղեծրային ապարատից, ձգանային ապարատից եւ ամենագնացից, որոնք մշակվել են հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) կողմից:

Այն կարձակվի հուլիսի 15-ին Sriharikota տիեզերական կենտրոնից, ինչպես ակնկալվում է, վայրէջք կկատարի սեպտեմբերի 6-ին լուսնային հարավային բեւեռում:

Վայրէջքից հետո լուսնագնացը փորձարկումներ կանցնի՝ գտնվելով ISRO-ի գիտնականների հեռակառավարման ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները