Huawei ընկերությունը հետաձգել է նոութբուքի նոր տարբերակի թողարկումը

21:25   14 Հունիս 2019    227

Չինական Huawei ընկերությունը հետաձգել է Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը՝ պատժամիջոցների պատճառով:

Ընկերության խոսքով՝ որոշումը կապված է ամերիկյան պատժամիջոցների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընկերությունը ներառել էր սեւ ցուցակում, քանի որ այն վտանգում է երկրի ազգային անվտանգությունը: Նախագահ Թրամփի խոսքով՝ ընկերությունը լրտեսում է իր սարքերի միջոցով: Huawei-ը հերքում է մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները